ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աֆղանստանում «Թալիբան»-ի հարձակման հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել 30 խաղաղ բնակիչ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աֆղանստանի արևելյան Խոստ նահանգում «Թալիբան» շարժման իրականացրած հարձակման հետևանքով ազգային դրոշի օրվա կապակցության անցկացվող տոնակատարության ժամանակ զոհվել է 2 և վիրավորվել 30 խաղաղ բնակիչ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական TOLO News հեռուստաընկերությանը։

Հեռուստաընկերության տվյալներով՝ թալիբները հարձակում են գործել Յակուբի շրջանում անցկացվող տոնակատարության ընթացքում։

Հիշեցնենք, որ կառավարական ուժերի և թալիբների միջև բախումներն ավելի հաճախակի են դարձել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո, որն ապրիլի 14-ին ազդարարել է ամերիկյան պատմության մեջ ամենաերկարատև արտասհամանյան ռազմարշավը` Աֆղանստանում առաքելությունն ավարտելու որոշման մասին: Հուլիսի 13-ի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 95 տոկոսով ավարտել է իր զորքերի դուրսբերումը: Աֆղանստանի պաշտոնատար անձինք բազմիցս հայտնել են, որ «Թալիբանը» սաստկացնում է հարձակման տեմպերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular