ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր օրենքը գործիք է տարբեր տիպի հետապնդումների համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ, Ազգային ժողովը արտահերթ նիստում հրատապ կարգով ու ամբողջությամբ ընդունեց իշխող «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների հեղինակած օրենքի նախագիծը, որով այսուհետև հայհոյանքը քրեորեն պատժելի արարք է հանդիսանալու։ Նոր նախագիծը տարակարծություններ և մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում։

Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։

Իրավապաշտպանն անդրադառնալով նոր նախագծին ասել է, որ գոյություն ունեցող մեխանիզմներն ու ինքնակարգավորվող գործիքներն անտեսել ու միանգամից քրեականացնել որևէ երևույթ, ո՛չ այդքան արդյունավետ, ո՛չ էլ մարդասիրական մոտեցում է։

«Հոդվածում ամենակարևորը ծանրացնող հանգամանք դիտարկվող երևույթն է, որը վերաբերում է հանրային գործչին ուղղված ծանր վիրավորանքին կամ հայհոյանքին, ինչը կարող է գործիք հանդիսանալ տարբեր տիպի հետապնդումների համար»։

Իրավապաշտպանի խոսքով՝ ունենք երկու խնդիր. առաջինը՝ կանխարգելման գործառույթը չիրականացրած, միանգամից քրեականացվում է մի երևույթ, որը, ըստ Հովհաննիսյանի, բավական մշակութային է, երկրորդ՝ իրավակիրառ պրակտիկայում չկա որևէ դեպք, որին կկարողանանք հղում կատարել ու ասել, որ այս հոդվածը գործել է և ունեցել թե՛ կանխարգելիչ, թե՛ պատժիչ նշանակություն։

«Այս օրենքն ունի շատ հստակ ծուղակ։ Հնարավոր է, որ պետական գործիչների հետ կապված ավելի խիստ մոտեցում լինի․ եթե պետական որևէ պաշտոնյայի հասցեին հնչի հայհոյանք, դա դիտարկվի որպես հիմք, իսկ այլ հանրային գործիչների, իրավապաշտպանների կամ շարքային քաղաքացիների պարագայում հոդվածն ուղղակի չգործի»։

Զարուհի Հովհաննիսյանն ընդգծում է, որ իրավակիրառ պրակտիկան ցույց է տվել, որ հոդվածները շատ խտրական կարող են գործել, և հիշեցնում է մեկ տարի առաջ ընդունված մեկ այլ աղմկահարույց օրենքի մասին, որը վերաբերում էր բռնության կոչեր հնչեցնելուն։

«Այդ հոդվածի որակումներով բազմաթիվ դիմողներ եղան, այդ թվում՝ ես, սակայն քրեական գործը, ի վերջո, կարճվում է, և այդպիսվ մենք նույնիսկ մեկ նախադեպ չունենք, որ այդ օրենքը կարող է գործել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular