Ինչպես բուժել թաց հազը տնային պայմաններում. ժողովրդական բաղադրատոմսեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀազից ազատվելը կարող է բավական բարդ լինել, սակայն կան բնական միջոցներ, որոնք կօգնեն լուծել այս խնդիրը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն ժողովրդական միջոցները՝ թաց հազն ընդամենը մի քանի օրում տնային պայմաններում բուժելու համար:
Ինչպես բուժել թաց հազը տնային պայմաններում
Չոր խեղդող հազին «փոխարինելու եկած» թաց հազը կարող է թվալ թեթևություն է բերում, սակայն այն նույնպես հարկավոր է անմիջապես բուժել:
Արոմաթերապիա
Սա ինգալացիաներից հետո առաջացած թաց հազի դեմ լավագույն միջոցներից է, որը զգալիորեն բարելավում է ինքնազգացողությունն ու արագացնում ապաքինումը: Այս հարցում շատ օգտակար կլինեն էվկալիպտի, մայրի ծառի ընկույզների (кедровый орех), երիցուկի եթերայուղերը: Արոմաթերապիայի ընդամենը մի քանի պրոցեդուրան կօգնի բուժել թաց հազը:
Թեյ, կոճապղպեղ ու մեղր
Կոճապղպեղով թեյին մեղր ավելացնելու դեպքում կարելի է ստանալ թաց հազի բուժման հիանալի միջոց: Այս բաղադրատոմսով բուժվելիս՝ դրական փոփոխությունները կնկատվեն անմիջապես մեկ բաժակ թեյից հետո:
Սև բողկ
Ժողորդական բժշկության մեջ հազի բուժման ամենատարածված մեթոդներից մեկը սև բողկն է: Հարկավոր է կտրել պտուղի վերին հատվածը, փորել միջուկը, լցնել մի քանի գդալ մեղր և թրմել, մինչև բողկի հյութը դուրս գա: Ընդունել այս բուժիչ խառնուրդն օրական 4-5 անգամ:
Թերմովաննաներ
Ջերմության բացակայության դեպքում կարելի է պարզապես այցելել շոգեբաղնիք, կամ ոտքերը դնել տաք ջրի մեջ: Այս պրոցեդուրաները տաքացնում են օրգանիզմը և արագացնում ապաքինումը:
Նյութի աղբյուրը՝ sunny7.ua