ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օղակը Ռուսաստանի շուրջ սեղմվում է․ Թուրքիայի և Ադրբեջանի «գաղտնի» պայմանավորվածությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

tsargrad.tv-ն գրում է, որ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենտոփն ասել է, որ Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում թյուրքական համատեղ բանակ ստեղծելու շուրջ: Ավելի քան մեկ տարի առաջ լրատվամիջոցները նման սցենարը անվանել էին «անհնարին»: Բայց եթե Անկարան և Բաքուն համաձայնության գան, այդ դեպքում նոր բանակը կարող է կանգնել Ռուսաստանի սահմաններին:

Հիշեցնենք, որ դեռ մեկ տարի առաջ թուրքական լրատվամիջոցները քննարկում էին միասնական պանթուրքիստական ​​բանակի հնարավոր ստեղծման հարցը: «Թուրքիա» թերթի փորձագետ, դոկտոր Ջեմալետտին Թաշքիրանը այն ժամանակ նշել էր, որ նման բաներն անհնարին են թվում: Բայց հիմա դրանք ավելի ու ավելի իրական են դառնում:

Այս միտումը հաստատել է նաև Ռազմական քաղաքագետների ասոցիացիայի փորձագետ Անդրեյ Կոշկինը: Նա բացատրել է, որ Թուրքիան ու Ադրբեջանն ունեն այնպիսի կետեր, որոնք  մտերմացնում են նրանց, և այդ փոխադարձ հետաքրքրությունը որոշակիորեն իրագործվել է 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում: «Ներկայումս կա գիտակցում, որ նրանք ավելի ու ավելի մեծ հաջողություններ են ձեռք բերում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, և դրա իրականացումը բավարարում է կողմերին,-ընդգծել է փորձագետը tsargrad.tv-ին տված հարցազրույցում, - քանի որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների արդյունքը եղել է Ադրբեջանի հաղթանակը, որին օգնել է Թուրքիան»: «Մենք լիովին ամեն ինչ չգիտենք, քանի որ պայմանավորվածությունների որոշակի մասը, անգամ ոչ էականը, գտնվում է  գաղտնի ոլորտում», - ավելացրել է Անդրեյ Կոշկինը:

Նրա կարծիքով, այն տարածաշրջանի համար, որտեղ տեղի է ունենում այդ ամենը, դա առաջին հերթին նշանակում է կայունության ոչնչացում, քանի որ ուժերի հավասարակշռությունը փոխվում է, և դա, որոշակի առումով, իհարկե, բավարարում է Թուրքիային, բայց բացարձակապես չի բավարարում Ռուսաստանին, քանի որ այն իր կենսական շահերի ոլորտն է, և անհանգստացնող է ցանկացած ձևով ապակայունացումը:

Փորձագետը վստահ է, որ Ռուսաստանը կօգտագործի իր բոլոր դիվանագիտական ​​գործիքներն ու մեթոդները այդ խնդիրը լուծելու համար. «Իհարկե, մենք այստեղ պետք է համաձայնություններ և փոխզիջումներ գտնենք: Մենք դրա հիանալի փորձն ունենք, որը երևացել է հատկապես սիրիական արշավում:  Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը գերազանց է լուծում նման խնդիրները, համակերպվում է Թուրքիայի ղեկավարության հետ, գտնում է փոխզիջումների և պայմանավորվածությունների,- ասել է փորձագետը,- այսպիսով, այս պահին Ռուսաստանի շուրջ անկայունության օղակն աճում է, ինչպես և խոստացել էր Ջո Բայդենը: Բայց մեր կողմից պետք է մոբիլիզացնել  բոլոր ռեսուրսները, դիվանագիտական ​​կորպուսը, ռազմատեխնիկական կարողությունները, քաղաքական ռեսուրսները, որպեսզի կանխվի այդ լարվածությունը կրիտիկական վիճակի հասնելը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular