ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օդաչուին դանակահարած աղջիկը վիճաբանել էր մոր հետ ու հեռացել տնից. նոր մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստինֆո»-ն գրում է.Նախօրեին մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում աղջկա կողմից 24-ամյա երիտասարդի դանակահարության դեպքով կայքին նոր տեղեկություններ է հայտնի դարձել:

Մեր տեղեկություններով՝ դանակահարվող երիտասարդը օդաչու է, վերջինս աղջկան օգնություն ցուցաբերելու նպատակով նրան տարել է հյուրանոց, որտեղ աղջիկը պետք է գիշերեր, իսկ առավոտյան երիտասարդն աղջկան պետք է տաներ իրենց տուն:

Բանն այն որ, աղջիկը մոր հետ վիճաբանելու պատճառով տանից հեռացել է և այլընտրանք չունենալով՝ գիշերել է տարբեր տեղերում, իսկ այդ օրը երիտասարդն աղջկա խոստացել է, որ նրան տուն կտանի, սակայն ճանապարհին տղան աղջկան ծխելու բան է առաջարկել, ինչից աղջկա ինքնազգացողությունը վատացել է, և տղան էլ նրան տարել է հյուրանոց, որ գիշերն այնտեղ մնա, իսկ առավոտյան, ինչպես որ խոստացել էր, նրան տուն տանի:

Թե ինչն է եղել պատճառը, որ աղջիկը դանակահարել է երիտասարդ օդաչուին, կպարզվի քննությամբ:

Սակայն մեզ հայտնի է դարձել, որ աղջիկն ուսանող է, և իր ընկերական միջավայրում նա նկարագրվում է որպես պարկեշտ ու բարոյական աղջիկ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular