ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատերազմ հայտարարելը և սուտը չեն երկարացնի նրա կյանքը». թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանի նախագահի ժամանակը սպառվել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աֆղանստանում գործող «Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է, որ երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի ժամանակը լրացել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հիշեցնելով, որ Ղանին ավելի վաղ ելույթ ունենալով խորհրդարանում հայտարարել էր, որ «Թալիբանի» գրոհայիններն ավելի դաժան են դարձել, քան նախկինում:

«Աշրաֆ Ղանիի ելույթն անհեթեթություն է, սեփական վախերը վերահսկելու փորձ... պատերազմ հայտարարելը, մեղադրանք ներկայացնելը և սուտը չեն երկարացնի Ղանիի կյանքը, նրա ժամանակը սպառվել է»,- նախագահի խոսքը մեկնաբանել է արմատական շարժման ներկայացուցիչներից մեկը:

Աֆղանստանում շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի և «Թալիբանի» գրոհայինների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել երկրի տարբեր շրաններում և վերահսկողություն են հաստատում նաև սահմաններին: Թալիբների ակտիվացումը տեղի է ունենում երկրից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշմամբ` ամերիկացի զինվորականներն Աֆղանստանից ամբողջությամբ դուրս կգան մինչև սեպտեմբերի 11-ը:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular