ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը. պահանջում են կալանքից ազատել 2 պատգամավորներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանական ընդդիմությունը` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, լքեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճը, երբ «ՔՊ»–ն պետք է ներկայացներ ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանին։

Նշենք, որ մինչ այս «Հայաստան» դաշինքը ներկայացրել էր ԱԺ նախագահի իր թեկնածուին` Մխիթար Զաքարյանին, որն այս պահին կալանքի տակ է։ Բացի այդ, «Պատիվ ունեմ»–ը նույնպես ներկայացրել էր ԱԺ նախագահի իր թեկնածուին` Արթուր Սարգսյանին, որը նույնպես կալանավորված է։

Երբ «ՔՊ»–ն պետք է ներկայացներ Ալեն Սիմոնյանին, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ուզում են իրենց 2 պատգամավորները` Սարգսյանն ու Զաքարյանը, ներկա լինեն նիստին։

Դրանից հետո նրանք լքեցին դահլիճը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular