ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավարտվեց թատրոնի առաջին արարը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ԱԺ 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստն էր։ Ըստ էության, կարող ենք ասել, որ խորհրդարանի առաջին նիստը քաղաքական ուժերը սկսել են փողոցային ակցիայով և մեկը մյուսի երեսին ցեխ շպրտելով։ Ավելի խելամիտ կլիներ, եթե խորհրդարան անցած ուժերը իրենց ելույթը սկսեին քաղաքական ուժեղ հայտարարությամբ, օրինակ, հստակ ներկայացնեին իրենց սեփական վերաբերմունքը՝ Արցախի հարցի հեռանկարի վերաբերյալ սեփական մոտեցումները հստակ արձանագրելով։

Ամբողջ խնդիրն այն է, որ այն վարքագիծը, որը այսօր տեսանք ԱԺ-ում ցույց է տալիս, որ մենք ևս մեկ անգամ «խեղդել ենք» Հայաստանի ապագան։ Չնայած այս ամենը կարելի էր կանխատեսել նաև այս ուժերի հատկապես խորհրդարան անցած մեծամասնության նախընտրական ելույթներից, որտեղ մենք ականատես եղանք միայն ատելության խոսքի, բռնության և երկրի ներսում թշնամանքի տարածման գաղափարների, մինչդեռ նրանք պետք է և պարտավոր էին ներկայացնել սեփական հստակ ծրագրերը երկրում ստեղծված քաոսային իրավիճակը հարղթահարելու համար։ Տպավորություն է, թե այս խորհրդարանում պատգամավորները հավաքվել են միայն սեփական նկրտումները բավարարելու համար և մեծամասամբ նրանց չի հուզում երկրի ապագան։ Թատրոնը շարունակվում է, գուշակություններ չանենք․․․ սպասենք թատրոնի մնացած արարներին, և տեսնենք, թե ինչպիսի ներկայացում է ողբերգակա՞ն, դրամատի՞կ, թե՞ պարզապես կոմեդիա։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular