ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր հակառեկորդ Վրաստանում. մեկ օրում շուրջ 5 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանում կորոնավիրուսային հիվանդացության աննախադեպ թվեր են գրանցվում։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է վարակման 4 827 դեպք։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` ներկայացնելով վիճակագրությունը։

Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում 428 670 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Մեկ օրում մահացել է 34 մարդ (ընդհանուր թիվը`5 910), ապաքինվել են 1 895–ը (ընդհանուր թիվը`388 893)։

Պատվաստում է անցել 523 466 մարդ, 16 677–ը` վերջին մեկ օրում։

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է 2020 թվականի փետրվարի 26-ին։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular