ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս մեղավոր նշանակել պարտության համար․ Գուրգեն Արսենյանի հստակ ակնարկը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թիվ մեկ գործառույթը 44-օրյա պատերազմում խայտառակ պարտության պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի վտիտ ուսերից հանելն ու այլոց վրա բարդելն է լինելու։ Այս իրողության մասին 1or.am-ը բազմիցս է գրել։ Ձեռնարկելով արցախյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումը՝ Նիկոլ Փաշինյանը չունի այլ նկատառում։ Նրա և նրա ղեկավարած թիմի խնդիրը ոչ թե այդ պատերազմի բուն հանգամանքները պարզելն ու հանրությանը ներկայացնելն է, այլ մեղավոր գտնելն է։ ԱԺ առաջին իսկ նիստի օրը այս մտադրությունը բացահայտեց «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակի նորեկ Գուրգեն Արսենյանը։

Լրագրողների հետ զրույցում Արսենյանը հայտարարել է, թե պատերազմին պատրաստվում և պատերազմն իրականացնում է Գլխավոր շտաբը, իսկ քաղաքական ղեկավարությունն ապահովում է Գլխավոր շտաբի անխափան աշխատանքը, սակայն պատերազմ չի իրականացնում։

«Պատերազմը սկսել և իրականացրել է Ադրբեջանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Պատերազմի պատասխանատուն Հայաստանի Հանրապետության Գլխավոր շտաբն է։ Պատերազմի անցկացումը պատերազմի ժամանակ Գլխավոր շտաբի պատասխանատվությունն է։ Պատերազմին պատրաստվում և պատերազմն իրականացնում է Գլխավոր շտաբը։ Պետության քաղաքական ղեկավարությունն ապահովում է բանակի մատակարարումը, Գլխավոր շտաբի անխափան աշխատանքը, սակայն քաղաքական ղեկավարությունը պատերազմ չի իրականացնում»,- նշել է նա։

Կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գտել է իր սրտի մեղավորին՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբին, և խորհրդարանական խմբակցությանը հանձնարարել պարտության մեղավոր կարգել Գլխավոր շտաբին և նրա նախկին պետ Օնիկ Գասպարյանին։ Քարոզարշավի ողջ ընթացքում գեներալ-գնդապետ Գասպարյանը դարձել էր Նիկոլ Փաշինյանի անձնական հարձակումների թիրախը, իսկ այսօր նրա գլխին կախված է պատերազմում պարտության մեղավոր կարգվելու վտանգը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ապահովելու են Նիկոլ Փաշինյանի պահանջը։ Կարևորը, սակայն, հանրության վստահությունն է, որ պատերազմում պարտությունը հայ զինվորինն ու սպայինը չէին, այլ հենց քաղաքական իշխանությանը, որի ապաշնորհությունն էր խայտառակ հետևանքներ ունեցան Հայաստանի Հանրապետության համար։

Արման Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular