«Օդնոկլասսնիկի»-ում պոռնկագրական բնույթի լուսանկարներ հրապարակելու համար 19-ամյա երիտասարդը ...
ԻՐԱՎՈՒՆՔԱրարատի մարզի բնակիչ, 19-ամյա Սերժը տուգանվել է 250 հազար դրամով «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում պոռնկագրական բնույթի լուսանկարներ հրապարակելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության` Սերժը սեռական հարաբերություն ունենալու նպատակով «Օդնոկլասսնիկի» -ում բացել է անձնական էջ, տեղադրել պոռնկագրական նյութեր պարունակող լուսանկարներ, ինչպես նաեւ այդ անձնական էջով հաղորդագրությունների միջոցով նմանատիպ նյութեր եւ նկարներ է ուղարկել այլ օգտատերերին:
19-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի եւ տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաեւ այդ նպատակով պատրաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ, 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանը մեղավոր է ճանաչել Սերժին եւ տուգանել 250 հազար դրամով: