ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մորն անբարոյական են անվանել․ ինչի՞ց է առաջացել Սարի թաղում անչափահասի սպանությամբ ավարտված վեճը

ԻՐԱՎՈՒՆՔ

Սարի թաղում 2016թ․ մարտի 14-ի երեկոյան անչափահասի սպանությամբ ավարտված վիճաբանությունն առաջացել է մասնակից տղաներից մեկի մոր հասցեին վատ արտահայտություն անելու պատճառով։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց այս գործով ամբաստանյալներ Դավիթ եւ Նարեկ Խաչատրայնների մայրը՝ տիկին Հասմիկը։ Նա պատմեց, որ մի քանի օր առաջ ինչ-որ տղաներ «անբարոյական» են անվանել իր որդիների մտերիմ ընկերոջ՝ Տոլիկ Հախվերդյանի մորը, որից հետո շուրջ 40 հոգի եւ ավելի հավաքվել են Սարի թաղի թիվ 47 դպրոցի բակում եւ այդ արտահայտությունն անողներից պահանջել են «պատասխան տալ»։ Տիկին Հասմիկի խոսքով, իր որդիները տանն են եղել, երբ Տոլիկ Հախվերդյանը զանգահարել է նրանց եւ կանչել դպրոցի մոտ։

«Իմ երկու որդին էլ կրթված, դաստիարակված տղաներ են, նրանք ունակ չէին մարդ սպանելու։ Ուղղակի այս պատմության մեջ նրանց որպես խայծ են օգտագործել։ 40  հոգի դիտավորյալ, պատրաստված սպասլ են, որ իմ երեխեքին կանչեն, տանեն սպանեն, էս պատմության մեջ ներքաշեն։ Ամեն ինչ կոտրեցին իմերկու տղաների գլխին։ Տոլիկը, որն իմ երեխաների դեմ ցուցմունք է տվել, մեր տանն էր ամեն օր հաց ուտում, ես եմ պահել նրանց։ Նրա ծնողները բաժանված են, մայրը չէր պահում նրան, հայրն էլ վարձով էր ապրում, մի խոսքով դուրսն էր մնացել, եկել էր մեր տունն էր ապրում։ Այդքանից հետո գնացել տղաներիս դեմ ցուցմունք է տվել, թե նրանք են հարվածել դանակով»,-ասաց նա։

Տիկին Հասմիկը նշեց, որ իր որդիներից ավագը՝ Նարեկն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ  ցուցմունք չի տվել, իսկ Դավիթն իր ցուցմունքում ասել է, որ կռվի ժամանակ գետնից ինչ-որ բան է վերցրել եւ պաշտպանվելու համար թափահարել է օդում, նա նշել է՝ չի կարող ասել՝ հարվածել է ինչ-որ մեկին, թե ոչ։

Քրեական գործով երկու ամբաստանյալների մայրը նշեց, որ իր ամուսինը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել վիճաբանության ժամանակ դանակի հարվածից մահացած անչափահաս Սուրեն Բաղդասարյանի հոր հետ, իր որդիները նույնպես ճանաչել են նրան․ «Իմ ամուսինն ահավոր ապրումների մեջ է մինչեւ հիմա, որ այդ տղան մահացել է, սա չպետք է պատահեր իմ տղաների հետ»։

Նարեկ եւ Դավիթ Պետրոսյաններին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016թ. մարտի 13-ին` ժամը 21-ի սահմանում Երեւան քաղաքի Սարի Թաղի 5-րդ փողոցի 67 հասցեում գործող թիվ 47 դպրոցի մոտ վիճաբանության, ապա ծեծկռտուքի ժամանակ իրեն հետ նախապես վերցված «Թիթեռ» տեսակի դանակով կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ հարվածել են անչափահաս Ա. Բաղդասարյանի սրտին, ինչի հետեւանքով կարճ ժամանակ անց նա մահացել է: Բացի այդ դանակով դիտավորությամբ հարվածներ են հասցրել անչափահաս Սերգեյ Օսիպովին` նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 3 հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 113-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը):

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular