ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թե ի՞նչ է հայհոյանքը, ոչ ոք չի կարող պատասխանել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ փաստաբան Արա Ղազարյանը անդրադարձել է Ազգային ժողովի ընդունած վերջին նախագիծին, որով նախատեսվում է քրեականացնել հայհոյանքն ու վիրավորանքը հետ։ Փաստաբանը ասել է, որ հայհոյանքն ու վիրավորանքը, հետապնդում է լավ, իրավաչափ նպատակ, սակայն ընտրված ձևը վիճահարույց է:

«Մենք չենք վիճարկում նպատակը: Մենք վիճարկում ենք գործիքները, որ առաջարկվում են՝ երկու կոնտեքստում: Արդյո՞ք իսկապես հասարակական սուր պահանջ կա Հայաստանում և երկրորդ` արդյո՞ք ընդհանրապես նման մեխանիզմ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակարգում՝ այն դեպքում, երբ ողջ Եվրոպայում ընդհանուր տենդենցը վերջին 20 տարվա մեջ դա դեֆամացիոն նորմերի ապաքրեականացումն է, և դա հաստատվում է Եվրոպայի խորհրդի փաստաթղթերով: Առնվազն թռուցիկ հայացքով մենք տեսնում ենք, որ այնտեղ 1-2 դրույթ արդեն իսկ հակասում է ԵԽԽՎ 1577 բանաձևին, որ նշում է, որ դեֆամացիայի (զրպարտություն) համար չպետք է նախատեսվի բանտարկությունը՝ որպես պատժի տեսակ, հետևաբար` անհապաղ պետք է դա վերացնել: Մենք դա արեցինք 2010թ․՝ այս բանաձևից 3 տարի հետո, բայց փաստորեն նորից վերադառնում ենք այդ տիրույթ: Միանշանակ Եվրոպայի խորհուրդն առնվազն այդ հիմքով նշելու է, որ բանտարկությունը՝ որպես սանկցիա, պատժի տեսակ, հանենք: Այո՛, այս օրենքը կարող է կարգավորել ընդհանրապես այդ արատավոր երևույթը հասարակության մեջ, որովհետև մարդիկ սկսել են սոցիալական ցանցերում, հանրային տիրույթներում հայհոյել, և կարծես թե նորմավորվում է հայհոյանքը՝ երբեմն զուգակցված ատելության խոսքի հետ, բայց, միևնույն ժամանակ, սա ուժեղ հարվածում է այնպիսի նուրբ ոլորտի, ինչպիսին լրագրությունն է, և լրագրողներին, որոնք ստիպված են այնպիսի խութեր հաղթահարել, որպեսզի խոսքը կարողանան տեղ հասցնել, այդ թվում՝ այն խոսքը, որը կարող է հայհոյանք պարունակել իր մեջ, և՛ գեղարվեստական արժեք ունենալ, մենք ունենք այնպիսի գեղարվեստական գործեր, և՛ ինֆորմացիոն արժեք պարունակել: Հետևաբար՝ մոտեցումն այն է, որ ոչ թե պետք է իսպառ, հենց սկզբից արգելող նորմ սահմանել, այլ թողնել այդ ինֆորմացիան հոսի, կոնկրետ իրավիճակներում արդեն, ունենալով սկզբունքներ, սկսել կարգավորել… Թե ի՞նչ է հայհոյանքը, ոչ ոք չի կարող պատասխանել: «Ստամբուլի բիճ»-ն էլ է հայհոյանք, բայց դա մի ամբողջ համաշխարհային արժեք ներկայացնող գեղարվեստական գործի վերնագիր է, ուստի՝ կոնտեքստից պետք է բխեցնել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular