ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Թայֆաների բաժանված իշխանականների հարաբերությունները սրվել են

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Քաղպայմանագրի» նորընտիր խմբակցությունում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը խորացրել է ներկուսակցական հակասությունները, թայֆաների բաժանված իշխանականների հարաբերությունները սրվել են։

Անցած անգամ ՔՊ վարչությունն էր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ընտրել ԱԺ ղեկավար կազմին, ապա ներկայացրել խմբակցությանը։ Այս անգամ Փաշինյանը որոշել է դեմոկրատիա խաղարկել, եւ հանձնաժողովների նախագահների ընտրությունը կազմակերպվել է խմբակցությունում, սակայն շատերը կարծում են, որ «տակից» ուղղորդվել է, թե ում որ հանձնաժողովի նախագահությունը վստահեն։

Օրինակ, շատերի համար հանելուկ է մնացել, թե ինչպես է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուների մեջ ամենաշատ ձայները ստացել Մխիթար Հայրապետյանի կուրսեցին՝ Վաղարշակ Հակոբյանը, որը համարվում է Արարատ Միրզոյանի թիմակիցը։ Նրա մրցակիցները եղել են Վահագն Հովակիմյանն ու Հովիկ Աղազարյանը, Հակոբյանի օգտին մոտ 40 ձայն է եղել, Հովակիմյանին կողմ՝ 8, իսկ Աղազարյանը մի քանի ձայն է ստացել։ Բայց եթե Հակոբյանն այդ հանձնաժողովի փոխնախագահն էր, եւ գուցե առաջնորդվել են նրա «փորձառությամբ», ապա անհասկանալի է Կրթության, գիտության հանձնաժողովի նախագահի պաշտոնում տնտեսական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանին ընտրելու փաստը։ Այն պարագայում, երբ հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանն է առաջադրված եղել եւ Թագուհի Ղազարյանը։

Երեկ ԱԺ-ն չհասցրեց հանձնաժողովների նախագահների հարցը քննարկել, այն տեղի կունենա այսօր։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular