ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի կողմնակիցները մրցում են, թե ով ավելի շատ կքծնի ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի փոխնախագահների ընտրությունն ու դրանց նախորդած քննարկումները վկայում են՝ Նիկոլ Փաշինյանն իր կուսակիցների առջև խնդիր է դրել հնարավորինս ավելի շատ քծնել Ռոսաստանին և ՀԱՊԿ-ին, ընդհուպ Հայաստանի Հանրապետության շահերի ոտնահարմամբ։ Մինչ Հավաքական անվտանգության կազմակերպությունն անթաքույց ծաղրում է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, հրաժարվում կատարել իր դաշնակցային և պայմանագրով նախատեսված պարտավորությունները, չի արձագանքում ՀՀ ինքնիշխան սահմանը խախտելու Ադրբեջանի քայլերին, տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների միակ դարդուցավը ՀԱՊԿ-ի վարկանիշը մեր երկրում բարձրացնելն է։

ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնող Ռուբեն Ռուբինյանը, որը նախորդ գումարման ընթացքում զբաղեցնում էր Արտաքին հարցերի հանձնաժողովի պաշտոնը և քանիցս աչքի էր ընկել հակառուսական քայլերով, երեկ հայտարարել է, թե Ադրբեջանի գործողություններն ուղղված են ՀԱՊԿ-ի դեմ, այն նպատակ ունի վնասել կազմակերպության վարկանիշը:

«Հստակ է, որ Ադրբեջանն ունի նպատակադրում՝ վնասել ՀԱՊԿ-ի վարկանիշը, և ընդհանրապես Ադրբեջանի գործողություններն ուղղված են նաև ՀԱՊԿ-ի դեմ, ռուս խաղաղապահ առաքելության դեմ: Մեր դիրքորոշումն այն է, որ մենք մեզ հասու ամբողջ գործիքակազմը պետք է օգտագործենք, և ՀԱՊԿ գործընկերների հետ քննարկումները շարունակում ենք»,-ասել է Ռուբինյանը և հավելել․ «Մենք ուզում ենք հասնել իրավիճակի դեէսկալացիայի քաղաքական, դիվանագիտական ճանապարհով: Եվ դրա համար, բնականաբար, նախ և առաջ դիմում ենք մեր ՀԱՊԿ գործընկերներին»։

Իշխանությունը նաև ակնհայտ դժկամությամբ է խոսում այ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին։ Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարող այս առաջարկը պարզապես կանգնել է «Քաղաքացիական պայմանագրի» կոկորդին, սակայն նրանք ամեն ինչ անում են՝ զարգացումներն այդ ուղղությամբ տանելու համար։

«Քննարկումները շարունակվում են, այս պահին նոր բան չեմ կարող հայտնել։ Երբ որ նոր զարգացում լինի կտեղեկանաք այդ մասին։ Մեր ռուս գործընկերների հետ քննարկումների մեջ ենք»,- Ազգային ժողովում ասել է նույն այդ Ռուբինյանը։ Խոսելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խոսքերի մասին, թե Ֆրանսիան պատրաստ է քննարկել Հայաստանի հայտը անվտանգության հետ կապված, Ռուբինյանը ոչ պակաս անհեթեթ հայտարարություն է արել․ «Մեր ոճը արտաքին քաղաքականության վարման այն է, որ մենք չենք պատրաստվում որևէ երկրի հետ հարաբերություն կառուցել՝ ի հաշիվ այլ երկրի»։

Սարգիս Իսահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular