ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ-ն վերածվել է կրկեսի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարելի է ԱԺ նիստերի դահլիճի անվանումը վերափոխել «Ազգային կրկես»-ի, քանի որ ԱԺ-ն այսօր կրկեսից ոչ մի բանով չի տարբերվում։ Նոր ձևավորված խորհրդարանում օր-օրի ծիծաղելի և զավեշտալի դեպքեր են լինում։ Ընդդիմությունը նիստերի ողջ ընթացքում ձեռք է առնում իշխանության ներկայացուցիչներին նրանց ոչ ադեկվատ պահվածքի և ելույթների համար՝ անդրադառնալով իշխանական թևի փափկասուն տղաների և անհայտ սեռի աղջիկներին։ Ամեն դեպքում իշխանությունը փորձում է ընդդիմության հետ գտնել համերաշխության եզրեր և չտրվել սադրանքների։

Այսօրվա ԱԺ-ն մեզ հիշեցնում է բրեժնևյան ժամանակաշրջանը, երբ Կենտկոմի անդամների ելույթները ընդմիջվում էին երկարատև ու բուռն ծափահարություններով։ Իշխանական թևի ներկայացուցիչները ԱԺ նիստի ժամանակ պարբերաբար ծափ էին տալիս, ինչի կապակցությամբ պատգամավորների ծափ տալուց առաջ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը բարձր ասում էր՝ «Ծափ տվեք արա», իշխանությանը հիշեցնելով նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած այդ դեպքը, երբ Նիկոլ Փաշինյանի մեքենայից իջնելու ժամանակ կառավարության աշխատողները ժողովրդի ծափ տալու կոչեր էին անում։ Ամեն ինչ կլիներ շատ ծիծաղելի, եթե չլիներ այսքան ողբերգական չլիներ։ Հետաքրքիր է, թե ինչ երեսով են նրանք հաջորդ ընտրություններին դուրս գալու ժողովրդի մեջ և ձայներ մուրալու։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular