ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր են մեր երկրի խոշոր հարկատուները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վերջերս արդեն հայտնի է դարձել այս տարվա առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Նախ պետք է արձանագրենք, որ գրեթե լուրջ փոփոխություննե չկան: Տնտեսությունը շարունակում է կրել անփորձ կառավարման համակարգի հետևանքները: Այս տարվա առաջին կիսամյակին 10 մլրդ դրամից ավելի հարկ մուծել է 6 կազմակերպություն (անցած տարի 5 կազմակերպություն էր): 5-10 մլրդ դրամ մուծել է 7 կազմակերպություն (անցած տարի էլ 7 կազմակերպություն էր): 1-5 մլրդ դրամ հարկ մուծել է 87 կազմակերպություն (անցած տարի նման ցուցանիշ ունեցողների թիվը 81 էր): Խոշոր հարկատուների ցանկն ընդգծեց այն, ինչի մասին ամիսներ շարունակ վկայում էր տնտեսական վիճակագրությունը, և ինչի մասին խոսում էին տնտեսագետները։ Ամենացայտունը հանքահումքային արդյունաբերության կազմակերպությունների տվյալների աճն է:

Օրինակ` «Լիդիան Արմենիան»-ը որը անցած տարի 415-րդն էր՝ մոտ 198.5 մլն դրամ հարկերով այս տարվա հունվար-հունիսի տվյալներով, 15-րդ հարկատուն է՝ 4.139 մլրդ դրամ հարկերի մուծումով։ Երկրորդ հանքագործական կազմակերպությունը «Թեղուտն» է: Անցած տարի 49-րդ հարկային մուծումներ (1.815 մլրդ դրամ) կատարած կազմակերպությունն այս տարի թռիչքաձև աճ ունի և դարձել է 7-րդ հարկատուն՝ մոտ 9.8 մլրդ դրամ հարկային մուծումներով: Խոշոր հարկատուների ճնշող մեծամասնությունը (մոտ 87 տոկոսը) երևանյան գրանցում ունեցող ու Երևանում գործող կազմակերպություններ են: Խոշոր հարկատուների ցանկում հաջորդ նկատելի փոփոխությունը, որի մասին մամուլն անդադար թմբկահարում է պարգևավճարների հարցն է: Հիմա խոշոր հարկատուների ցանկը, ի տարբերություն երկու տարի առաջ տպվողների, ներառում է նաև կառավարչական մարմինները: Համարյա բոլոր նախարարությունները, խոշոր աշխատակազմ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հայտնվել են խոշոր հարկատուների ցանկում:

Օրինակ` մեր 3-րդ խոշոր հարկատուն Պաշտպանության նախարարության աշխատակազմն է: Այս աշխատակազմը անցած տարի առաջին կիսամյակում մուծել էր մոտ 16.479 մլրդ դրամ հարկ, որից եկամտահարկի բաժինը 15.280 մլրդ դրամ էր: Այս տարի նույն աշխատակազմը մուծել է 25.390 մլրդ դրամ հարկ՝ 20.046 մլրդ եկամտահարկով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը խոշոր հարկատուներից 133-րդն այս տարվա հունվար-հունիսին մոտ 801 մլն դրամ հարկեր է մուծել, որից 670 մլն դրամը՝ եկամտահարկի տեսքով: Եվ այս ամենը նրանց համար այնքան քիչ է, որ դեռ քաղաքային ավագանին պատրաստվում է քննարկել աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման հարցը: Ընդ որում՝ անհապաղ՝ արձակուրդային այս օրերին: Նրանց հավանաբար ոգեշնչել է «Վարչապետի աշխատակազմի» օրինակը, որ այս տարվա ցանկում 102-րդ հարկատուն է (նախորդ տարի 215-րդն էր)՝ մոտ 1.076 մլրդ դրամ մուծած հարկերով (եկամտահարկի բաժինը 407 մլն դրամ է): Չնայած ոգեշնչման մեկ այլ օրինակ էլ կա՝ ԱԺ-ն, որ վերջին որոշումով 150-հազարական դրամով ավելացրեց պատգամավորների «հանդիպումների» գումարը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular