ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքում թուրքին բերել մարդկանց դիմաց եք կանգնեցրել ու հպարտանում եք՝ մեզ են ընտրել, սա եզակի ցինիզմ է. Աննա Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ասում եք՝ մարդը բարձրագույն արժեք է, իսկ երբ սյունեցիներին ձերբակալում էին, նրանց ստորացնելով, արժանապատվությունը նվաստացնելով բերման էին ենթարկում, մտահոգություն արտահայտել ե՞ք այդ մարդկանց արժանապատվության վերաբերյալ, ես չեմ լսել: ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանին:

Նա իր ելույթում անդրադարձավ նաև սահմանին տիրող իրավիճակին և նշեց, որ Շուռնուխում, Կապան-Գորիս և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանցի զինվորականներ են կանգնած, քանի որ եռակողմ համաձայնագրից բացի, գաղտնի ևս մեկ հուշագիր է ստորագրվել, որով հստակ կոորդինատներով սահմանված է՝ որտեղ են կանգնելու հայ, ռուս և ադրբեջանցի սահմանապահները։

«Երբ խոսում եք Սյունքում տեղի ունեցողի մասին, մի՛ վկայակոչեք «Վարչատարածքային բաժանման» օրենքը, այլ պարզապես վկայակոչեք այն հուշագիրը, որը գաղտնի է ստորագրվել և որով էլ այդ ճանապարհները հայտնվել են ադրբեջանցիների վերահսկողության տակ»,-ասաց պատգամավորը:

Նա նաև նշեց, որ Գորիս-Կապան ճանապարհով անցնելիս հաճախ են միջադեպեր տեղի ունենում, օրինակ՝ ադրբեջանցիները քարերով հարվածում են մեքենաներին, ինչի պատճառով էլ մարդիկ վախենում են այդ ճանապարհով երթևեկելիս.

«Երբ Նապոլեոնի հաղթական կեցվածքով ելույթներ եք ունենում, հիշեք՝ ինչ իրավիճակում է գտնվում մեր երկիրը: Սյունիքում թուրքին բերել մարդկանց դիմաց եք կանգնեցրել ու հպարտանում եք՝ մեզ են ընտրել, սա եզակի ցինիզմ է»,-ասաց Աննա Գրիգորյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular