ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմության վերահսկողության ներքո

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ կստանձնի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովների նախագահությունը․ առաջինում նախագահ կընտրեն Նարեկ Զեյնալյանին, երկրորդում՝ Հերիքնազ Տիգրանյանին։ 12 մշտական հանձնաժողովից 3-ի նախագահությունը կանցնի ընդդիմությանը․ «Հայաստան» դաշինքը բարի կամք է դրսեւորել եւ մի հանձնաժողովի նախագահի պոստը զիջում է «Պատիվ ունեմ» դաշինքին։ Թե որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմության վերահսկողության ներքո, երեկվա դրությամբ դեռ պարզ չէր, ընդդիմությունն ու իշխանությունը չեն կարողանում հաղթահարել իրենց միջեւ ձեւավորված անդունդը։

Առաջին քայլն Իշխան Սաղաթելյանի ընտրությունն է ԱԺ փոխնախագահի պաշտոնում․ եթե իշխանությունից մոտ 30 պատգամավոր չմիանա ընդդիմությանը, ընտրությունը չի կայանա, եւ կսկսվի առճակատման փուլը։ Իսկ եթե բարեհաջող անցնի, ապա իշխանությունը կվերցնի առաջին երկու հանձնաժողովները, «Հայաստան» դաշինքն առաջին ընտրությամբ մտադիր է վերցնել տնտեսական հանձնաժողովը։

Նշենք, որ այս անորոշությունն է նաեւ պատճառը, որ պատգամավորների մի մասը դեռ աշխատասենյակներ չի ստացել։ «Սպասում ենք հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների ընտրությանը, որից հետո հասկանալի կդառնա, թե ում քանի սենյականոց աշխատատեղ է հասնում եւ որտեղ»,- ասաց պատգամավորներից մեկը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular