ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միավորումները կօգնեն տնտեսության վերականգնմանը․ Աուդիտորների պալատի ակտիվությունը հուսադրող է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վերջին շաբաթներին մամուլում և սոցիալական ցանցերում բավական հուսադրող մի միտում ենք նկատել։ Իշխանության անտարբերության և անգործության պայմաններում, երբ գործադիրը մատը մատին չի խփում պատերազմի և համավարակի հետևանքով գահավիժած տնտեսությունն ուշքի բերելու համար, Լավ մասնագետները միավորվում են մասնագիտական հանրույթների մեջ, մեկտեղում իրենց ունեցած հնարավորություններն ու կապերը թե՛ սեփական բիզնեսը վարելու, թե՛ երկրի տնտեսությանը օգնելու համար։ Այդ առումով շոշափելի է Աուդիտորների պալատի ակտիվությունը։ Պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի նախաձեռնությամբ, կառույցն ընդլայնվում է, նորանոր անդամներ և կազմակերպություններ են դառնում Պալատի անդամներ։

Կարճ ժամանակում Աուդիտորների պալատը կարողացել է դառնալ Հայաստանի ամենագործուն միավորումներից մեկը, իսկ նրա անդամներն իրենց մասնագիտական հմտություններն են բերում կարևոր կառույցի զարգացմանը։ Տնտեսության համար նման համակարգերի կայացումը չափազանց կարևոր է, կոլեգիալ և մասնագիտական հանձնախմբերը կարող են խորհրդատվական դեր կատարել, աջակցել պետությանը՝ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելուն։ Հուսով ենք, այլ կառույցներ ևս կակտիվանան, նոր անդամներ կհավաքեն, կաջակցեն պետական հաստատություններին (շեշտենք՝ պետությանը, այլ ոչ օրվա իշխանություններին), որպեսզի հնարավոր լինի վերականգնել տնտեսությունը, երկիրը դուրս բերել անդունդից։ Ի վերջո, Հայաստանի զարգացումը հնարավոր է միայն պետականի և մասնավորի համագործակցության, նվիրված աշխատանքի, արդարացի հարկահանության և օրենսդրության պայմաններում։ Միայն այդկերպ Հայաստանում ներդրումներ կլինեն, իսկ հայաստանցի գործարարը չի մտածի բիզնեսը այլ երկրներ տեղափոխելու մասին, այլ կմնա և կփորձի աջակցել իր հայրենիքին։

Արարատ Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular