ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Աշոտյանը զգուշացնում է՝ Հայաստանին և Արցախին նոր վտանգ է սպառնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 թվականի իշխանափոխությունից հետո եզակի մարդիկ էին, որ համարձակվում էին հանրային գիտակցության մթագնման պայմաններում իրենց վրա վերցնել նիկոլապաշտ հանրության հարվածներն ու անեծքները, և առանց այլևայլության ներկայացնել Հայաստանի համար Նիկոլ Փաշինյանի նախատեսած արհավիրքներն ու սպառնալիքները։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն այդ եզակիներից էր, ով երբեք չլռեց, որպես վերլուծաբան և արտաքին հարաբերություններից գիտակ մարդ ներկայացրեց, թե ինչ է մեզ սպասվում արցախյան հարցում։ Այդ կանխատեսումների ճշմարտացիության մեջ, ցավոք, բոլորս համոզվեցինք 44-օրյա պատերազմում կրած խայտառակ ու դառը պարտությունից հետո։

Այսօր էլ, երբ Արմեն Աշոտյանն ինքն է հրաժարվել որևէ պետական պաշտոն զբաղեցնել կամ պատգամավոր դառնալ, նա շարունակում է վերլուծել իրավիճակը, արձանագրել, որ մեզ նոր ու առավել ծանր մարտահրավերներ են սպասվում։ ՀՀԿ փոխնախագահի կարծիքով, «կա երկու օրակարգ՝ իրական, որից տեղյակ են Ալիևը-Պուտինը-Նիկոլը, և այն, որը հրամցնում են մեզ։ Նիկոլը խոստում է տվել Ալիևին, վկա է Պուտինը, և հիմա սահմանային լարվածությունը իր խոստման ընթացքի գինն է, ու սա դեռ սկիզբն է։ Օրակարգում է Արցախի մնացալ հատվածից հրաժարվելու հարցը, ինչպես նաև միջանցքի հարցը»։ Արմեն Աշոտյանը օրերս նաև անդրադարձել է Արցախի նախագահի պաշտոնում ծվարած Արայիկ Հարությունյանին, մերկացրել նրա ստերն ու կեղծիքները։

«Նա ասել է, թե իբր «դավաճանություն չի եղել ու մենք կռվել ենք աշխարհի դեմ»: Սրան հիշեցնել է պետք վառվռուն աչքերով իր նախապատերազմյան հարցազրույցները, որոնցում նա հայտատրարում էր, որ Արցախի օդը այլևս փակ է, որ բանակը աննախադեպ համալրվում է, որ աշխարհը զմայլվում է ժողովրդավար Հայաստանով: Մարդ ինչքան բարոյապես ու մտավոր տկար պիտի լինի, որ հիմա էլ, այսքանից հետո, դեռ փորձի արյունից մաքրել իր ու իր տիրոջ արյունոտ երեսը»,- արձանագրել է Աշոտյանը և հավելել․ «Խոսելուց առաջ մտածելը չէր խանգարի: Բայց ոչ քո դեպքում, քանզի հիմա քո ուշքն ու միտքը ոչ թե Արցախի ապագան է, այլ շինարարական տենդերները, իսկ վերջում էլ՝ ապահով և անպատիժ ծլկելու ճանապարհների որոնումները»:

Տիգրան Գաբրիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular