ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի Բուշեր նահանգի նավահանգստում նավեր են այրվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի Բուշեր նահանգի հարավային մասում գտնվող Գանավե նավահանգստում հրդեհի հետևանքով 5 առևտրային նավ է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով IRNA գործակալությանը:

Քաղաքապետ Գոլամրեզ Մեհրջան ասել է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան` ժամը 5-ի սահմանում, կառանացցի մոտ, անմիջապես դեպքի վայր են մեկնել փրկարարական բրիգադները, ինչպես նաև Գանավե նավահանգստի հրշեջներ:

Թուրքիայում էլեկտրակայան է այրվում. տեսանյութ

«Հինգ նավերից չորսում առևտրային նշանակության ապրանք է եղել, մեկում բեռ չի եղել», - ասել է Մեհրջան:

Նա նշել է, որ միջադեպի պատճառները պարզվում են։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular