ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավստրալիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ 29 պատգամավոր միացել են նախաձեռնությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավստրալիայի խորհրդարանի արդեն 29 պատգամավորներ միացել են 2020-ի փետրվարին մեկնարկած տեղի հայկական, ասորական և հունական համայնքների նախաձեռնությանը՝ 20-րդ դարեսկզբին Օսմանյան կայսրությունում վերջիններիս ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն։

Ամենաթարմ միացած պատգամավորը՝ Թրենթ Ցիմերմանը, 2019-ին եղել է Հայաստանում և այցելել Ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։

Ցիմերմանը ներկայում Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական միության համանախագահն է: Նա կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները, ինչպես նաև հիշեցրել է Ավստրալիայի առաջին խոշոր միջազգային մարդասիրական օգնության մասին, որն ուղղված է եղել 1915 թվականի սարսափները վերապրողներին օգնություն ցուցաբերելուն:

Նախաձեռնությունը մինչ օրս միացել են նաև պատգամավորներ Քրիստին Մաքբեյնը, Ռեյչել Սիվերտը, Սյուզան Թեմփլմանը, Ադամ Բանդտը, Թիմ Ուիլսոնը, Ջանեթ Ռայսը, Սթիվ Ջորջանասը, Մայքլ Սուկարը, Լուիզա Պրատը, Ուորեն Էնջայը, Ջոել Ֆիտցգիբոնը, Էնդրյու Ուիլին, Ջուլիան Լիզերը, Միշել Ռոուլենդը, Փոլ Սքարրը, Թոնի Զապպիան, Սառա Հանսոն-Յանգը, Հոլլի Հյուզը, Ռեքս Պատրիկը, Մայք Ֆրիլանդերը, Էրիկ Աբեցը, Լարիսա Ուոթերսը, Փեթ Դոդսոնը, Ջեյսոն Ֆալինսկին, Ջոշ Բըրնսը, Ջոն Ալեքսանդրը, Էնդրյու Բրեգը և Բոբ Քաթտերը։

Նրանք խոստանում են թեմայի վերաբերյալ հանդես գալ էլ ավելի շատ հայտարարություններով։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular