ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնը բանակցություններ է վարել Ալիևի հետ, ձեռք է բերվել պայմանավորվածություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի և Ադրբեջանի առաջնորդներ Էմանուել Մակրոնը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածաշրջանային կայունության շահերից բխող համագործակցության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիայի և Ադրբեջանի առաջնորդները նշել են տարածաշրջանային կայունության հասնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի կարևորությունը:

«Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Էմանուել Մակրոնը պայմանավորվել են տարածաշրջանում կայունության ամրապնդման ուղղությամբ համագործակցության մասին՝ հենվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) աջակցությանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular