ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Բոթոյանին ճնշումների ենթարկելու լուրի հերքումը հարկային ու մաքսային ծառայությունների պաշտոնական կայքերում էլ է հայտնվել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աժ պատգամավոր Կարեն Բոթոյանին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի կողմից ճնշումների չենթարկելու մասին ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հերքումից հետո ուշագրավ իրողություն է պարզվել։ Այդ հայտարարությունը տեղադրված է ոչ միայն ՀՀ ֆինանսների նախարարության, այլեւ՝ հարկային ու մաքսային ծառայությունների պաշտոնական կայքերում եւս։ Բայց հարցն այն է, որ ֆորմալ առումով, հարկային ու մաքսային ծառայությունները գործում են Ֆինանսների նախարարության կազմում։ Ու հիմա անհասկանալի է նախարարության հայտարարությունները նաեւ Հարկային ու Մաքսային ծառայությունների կայքում տեղադրելը, առավել եւս, երբ հայտարարությունը այդ գերատեսչությունների գործառույթներին չէր վերաբերվում։ Ի դեպ, Ֆինանսների նախարարության կազմում են գտնվում նաեւ այլ կառույցներ, օրինակ՝ գնումների աջակցման կենտրոնը, բայց նրանց կայքում հայտարարություն չկա»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular