ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը բավական ագրեսիվ ձևով ընկավ Արամ Սիմոնյանի հետևից, և դա ներսում որոշակի ընդվզում առաջացրեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԵՊՀ-ում համալսարանականներին է ներկայացրել ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարին՝ Հովհաննես Հովհաննիսյանին:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը «Իմ քայլը» դաշինքի կազմում եղել է ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, 2018 թվականի մայիսի 21-ից մինչև 2019 թվականի փետրվարի 14-ը աշխատել է որպես ՀՀ կրթության և գիտության փոխնախարար, մասնագիտությամբ աստվածաբան է։ Վահրամ Դումանյանը նշեց, որ Հովհաննես Հովհաննիսյանն ԱԺ-ում եղել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի մշակման աշխատանքներում մեծ ներդրում ունի:

Այս թեմայով զրուցել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

Անդրադառնալով նոր ռեկտորտի ժպ ընտրությանը՝ փորձագետը ասել է․ «Ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմամբ ԵՊՀ-ում առկա լարվածությունը չի թուլանա: Կարծում եմ, որ որոշակի ընդվզում կլինի, բայց արդեն ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ինչպես կձևավորվի հոգաբարձուների խորհուրդը: Այս պահին դեռ շատ անորոշ է, բայց նաև կարող ենք կանխատեսել, որ լինելու է որոշակի ընդդիմություն»։

Հարցին, թե ինչպիսի՞ քայլերի անհրաժեշտություն կա, որպեսզի առկա ճգնաժամը չմնա համալսարանի օրակարգում, փորձագետը պատասխանեց. «Այդ ամեն ինչը պետք է արվեր դեռ երկու-երեք տարի առաջ։ Այս իրավիճակն առաջացավ նաև այն պատճառով, որ իշխանությունը բավական ագրեսիվ ձևով ընկավ Արամ Սիմոնյանի հետևից, և դա ներսում որոշակի ընդվզում առաջացրեց: Եվ հետո՝ ԵՊՀ-ն երկու տարուց ավել չունեցավ ռեկտոր: Այսինքն՝ եթե այդպես էր, ի՞նչ իմաստ ուներ այն ժամանակ այդպես ագրեսիվ ձևով գործել ընդդեմ Արամ Սիմոնյանի: Այժմ ժամանակ է պետք, որպեսզի այդ լարումը հանգուցալուծվի. դա այդպես հեշտ չէ»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular