ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աֆղանստանում մեկ օրում «Թալիբան» շարժման մոտ 400 գրոհային է ոչնչացվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աֆղանստանի բանակի զինծառայողներն մեկ օրվա ընթացքում «Թալիբան» շարժման 385 գրոհային են ոչնչացրել:

Ինչպես տեղեկացնում է Ria.ru-ն, այս մասին ասված է Աֆղանստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Աֆղանական բանակի ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել է «Թալիբան» շարժման 385 ահաբեկիչ, ևս 210-ը վիրավորվել են»,-ասված է Աֆղանստանի պաշտպանական գերատեսչության Twitter-ի միկրոբլոգում։

Աֆղանստանի զինված ուժերը գործողություններ են իրականացրել 14 նահանգներում։

Աֆղանստանում թալիբների ու կառավարական ուժերի հակամարտությունը շարունակվում է երկար տարիներ։ Վերջին ամսիներին թալիբները Աֆղանստանում զգալի տարածքներ վերահսկողության տակ են վերցրել և գյուղական ու սահմանամերձ շրջաններից հարձակումներ են սկսել խոշոր քաղաքների ուղղությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular