ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 7-ին հեռախոսազրույց են ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական Vesti.az-ը:

Երկու երկրների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Թուրքիայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակի և հրդեհաշիջման գործողությունների վերաբերյալ: Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Բայրամովին ադրբեջանցի հրշեջների հերթական խումբը Թուրքիա ուղարկելու համար:

Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ «Ադրբեջանը միշտ եղբայրական Թուրքիայի կողքին է և պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular