Մեսին ասուլիս կանցկացնի «Նոու Կամպում»
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակով հեռացած Լիոնել Մեսին օգոստոսի 8-ին ասուլիս կանցկացնի «Նոու Կամպ» ստադիոնում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Արգենտինայի հավաքականի հարձակվողը կխոսի «Բարսելոնայից» հեռանալու պատճառների մասին:
Սպասվում է, որ առաջիկա օրերին 34-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ, որտեղ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 50 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին 2005 թվականից էր հանդես գալիս «Բարսելոնայի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլի հեղինակ, նվաճել 35 տիտղոս: Իսպանական Լա Լիգայում ֆինանսական արդար խաղի կանոնների պատճառով կատալոնական ակումբը չկարողացավ նոր պայմանագիր կնքել արգենտինացու հետ, թեև կողմերը փոխհամաձայնության էին եկել: