ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ դժվար է պատկերացնել ակումբն առանց քեզ․ Ինիեստան՝ Մեսսիին

ՍՊՈՐՏ

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան հաջողություն է մաղթել հարձակվող Լիոնել Մեսսին նրա՝ կատալոնական ակումբից հեռանալուց հետո:

«Մենք միասին 14 տարի ենք անցկացրել, շատ պահեր ենք ապրել միասին՝ հրաշալի և ոչ այնքան հաջող, բայց միշտ միասին ենք մնացել։ Շատ դժվար է պատկերացնել ակումբն առանց քեզ կամ «Կամպ Նոուում» քեզ այլ ակումբի մարզաշապիկով տեսնելու հավանականությունը։ Ցանկանում եմ, որ ընտանիքիդ ու քեզ մոտ ամեն ինչ հիանալի լինի։ Հաջողություն, Լեո՛։ Հաճելի էր քեզ հետ խաղալը»,- գրել է Ինիեստան ինստագրամյան իր էջում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին կատալոնական ակումբը հայտարարեց, որ ֆինանսական ու կառուցողական հարցերից ելնելով՝ «Բարսելոնան» չի կարող երկարաձգել Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular