ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում անհայտ անձը կրակ է բացել ոստիկանների վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի արեւելքում գտնվող Սեն-Էթյեն քաղաքում անհայտ անձը կրակ է բացել ոստիկանության աշխատակիցների վրա եւ պատասխան կրակից ծանր վիրավորվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ֆրանսիական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, չարագործը կրակ է բացել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա այն բանից հետո, երբ ոստիկանությունը փորձել է ձերբակալել հանցագործներին, որոնք մտադիր էին ծանր հանցագործություն կատարել Փարիզի շրջաններից մեկում:

Ոստիկաններին հաջողվել է անհայտ անձին վիրավորել որովայնի եւ ոտքի հատվածում: Ծանր վիճակում նա տեղափոխվել է հիվանդանոց: Միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացվում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular