ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում ուղևորատար ավտոբուսի վթարից մահացածների թիվը հասավ 15–ի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհվածների թիվը հասել է 15–ի։ Վիրավորներից ևս մեկը մահացել է հիվանդանոցում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավտոբուսը Բալըքեսիրի-Էդրեմիթ երթուղին իրականացնելիս կորցրել է կառավարումն ու կողաշրջվել։ 11 մարդ տեղում է մահացել, 4-ը՝ հիվանդանոցում։

«Զոհերի ընդհանուր թիվը հասել է 15-ի, 17 վիրավոր կա», – ասված է հաղորդագրության մեջ:

Բալըքեսիրի նահանգապետ Հասան Շիլդակի խոսքով՝ այս պահին վթարի պատճառների մասին հստակ տեղեկություններ չկան։ Հայտնի է, որ ավտոբուսը վթարի է ենթարկվել  95 կմ/ժ արագությամբ ընթանալիս։ Իրավապահները չեն բացառում, որ վարորդը ղեկին քնել է։

Նահանգի հինգ հիվանդանոցներում շարունակում են բուժօգնություն ցուցաբերել տուժածներին։

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին հայտնել էր, որ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 14 մարդ է զոհվել, 18-ը՝ տարբեր վնասվածքներ ստացել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular