ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թալիբները ծանր մարտերից հետո գրավել են Աֆղանստանի 4-րդ նահանգի մայրաքաղաքը՝ բանտերից ազատելով բոլոր կալանավորներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Թալիբան» արմատական խմբավորման գրոհայինները օգոստոսի 8-ին գրավել են Թախար նահանգի կենտրոնը՝ Թալուկան քաղաքը: Գրավմանը նախորդել են կառավարական ուժերի հետ ծանր մարտերը, որոնք տևել են գրեթե մեկ օր, գրում է «Սինխուա» գործակալությունը:

Կառավարության բոլոր շենքերը գտնվում են թալիբների վերահսկողության տակ: Բացի այդ, տեղի բանտից «Թալիբան»-ի անդամները ազատ են արձակել բոլոր բանտարկյալներին, ասել է աղբյուրը:

«Թալիբան»-ի խոսնակը հաստատել է Թալուկանի գրավման մասին տեղեկատվությունը: Նա ասել է, որ տեղի բնակիչներն ապահով են, նրանց չեն սպառնում վրեժխնդրությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ թալիբները վերջին երեք օրվա ընթացքում գրավել էին նահանգի երեք մայրաքաղաք:

Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը: Անկայունությունը երկրում աճում է մինչև սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին: 2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը և «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular