ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը նշել է այն հաջորդ երկիրը, որը կփորձի ապակայունացնել Արևմուտքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

newinform.com-ը գրում է, որ Արևմուտքը կորցնում է հետաքրքրությունը սլավոնական երկրների նկատմամբ և տեղափոխվում է Կենտրոնական և Միջին Ասիա: Այս մասին newinform.com-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Յուրի Սամոնկինը:

Փորձագետը հիշեցրել է, որ արևմտյան երկրներին հաջողվել էր ապակայունացնել Ուկրաինայի ներքին քաղաքական վիճակն ու ինքնիշխանությունը դեռ 2014 թվականին, երբ հեղաշրջում է տեղի ունեցել: Նաև ԱՄՆ-ը և ԵՄ-ն փորձել են «կիրառել ուկրաինական սցենարը» Բելառուսում, բայց նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհիվ Մինսկը չի կատարել Արևմուտքի նախանշածը և պահպանել է երկրի ամբողջականությունը:

Ըստ Սամոնկինի՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունը որպես քաղաքական ապակայունացման թիրախ ապագայում կընտրեն Կենտրոնական և Միջին Ասիայի երկրները: Հավանաբար, նրանց ընտրությունը կըկնի Ղազախստանի, Տաջիկստանի կամ Ուզբեկստանի վրա:

«Հաջորդ խաղաքարտը, որը նրանք խաղարկելու են են, բացի «նարնջագույն հեղափոխությունները», այն ահաբեկչական խաղաքարտն է, որը Կենտրոնական և Միջին Ասիայով կանցնի Ռուսաստան և նրա սահմանամերձ շրջաններ: Արևմուտքը հեռանում է սլավոնական երկրներից և գնում է ասիական պետություններ», - համոզմունք է հայտնել քաղաքագետը:

Սամոնկինը նաև չի բացառել, որ արևմտյան երկրները կարող են ներխուժել նաև Հայաստան կապված երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հետ և ձևավորելով իրենց օրակարգը իշխանության բերել իրենց ցանկալի առաջնորդի:

«Հայաստանը Արևմուտքի համար համեղ պատառն է, քանի որ դեռ առկա է ներքաղաքական ճգնաժամ, և բազմաթիվ քաղաքական խնդիրներ լուծված չեն: Ինչպես գիտենք, ԱՄՆ-ի ուժերը փորձում են ներքին բողոքների միջոցով՝ շահարկելով երկրի ներսում առկա խնդիրների թեման, ձևավորել իրենց օրակարգը», - բացատրել է նա:

Քաղաքագետը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն աստիճանաբար սկսում է կորցնել իր հետաքրքրությունը Ուկրաինայի նկատմամբ այն պատճառով, որ այդ երկրի ղեկավարությունը չի համաձայնվում վարել  քաղաքականություն Մինսկի համաձայնագրերի հիման վրա և պայքարել կոռուպցիայի դեմ: Արևմուտքի ռազմավարությունը Կիևի հետ կապված կառուցված է որպես այն որպես «թարախաբշտիկ» օգտագործելը, որը ցավալիորեն հարվածում է Ռուսաստանին տեղեկատվական ճանապարհներով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular