ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծաղր պետական հաստատությունների նկատմամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր՝ օգոստոսի 9-ին Հայաստան է ժամանելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը: ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, Զասի այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետի, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, ինչպես նաև այց ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ: Խնդիրն այն է, որ Հայաստանը չունի ո՛չ ԱԳ նախարար, ո՛չ Անվտանգության խորհրդի քարտուղար, դեռևս չեն նշանակել։ Եթե ԱԳ նախարարի պաշտոնակատար գոյություն ունի՝ նախարարի առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանն է կատարում այդ գործառույթները, ապա Անվտանգության խորհրդի քարտուղար Հայաստանը դեռ չունի, և հայտնի չէ, թե ում հետ է անվտանգության խորհրդի գրասենյակում շփվելու ՀԱՊԿ-ից ժամանած պատվիրակությունը։

Մամուլում շաբաթներ շարունակ անուններ են շրջանառվում, թե ովքեր են նշանակվելու արտգործնախարար կամ Անվտանգության խորհրդի քարտուղար, կառավարությունն էլ ձևավորվեց, նշանակվեցին վարչապետը, փոխվարչապետները, գրեթե բոլոր նախարարները, սակայն ԱԳ նախարար և ԱԽ քարտուղար այդպես էլ դեռ չեն նշանակվել։ Նիկոլ Փաշինյանը համառորեն չի ներկայացնում թեկնածուներին նախագահի հաստատմանը, մինչդեռ այդ երկու պաշտոնները պետք է առաջինը նշանակվեին։ Սպասվելիք ծանր բանակցություններից առաջ անհրաժեշտ է, որ ԱԳ նախարարն ավելի լավ պատրաստվի դրանց, ունենա լծակներ, հնարավորություն ունենա տեղեկանալ նախկինում իրականացված բանակցությունների մանրամասներին, որպեսզի պատերազմում կրած պարտությունից հետո փորձի հնարավորինս մեղմել պարտության հետևանքները։ Այս առումով, ՀՀ իշխանության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքը պարզապես ծաղր է պետական հաստատությունների նկատմամբ, եթե ոչ միտումնավոր դավադրություն։ Իսկ մեր հանրությունն արդեն սովորել է, որ պետք չէ փնտրել տրամաբանություն Նիկոլ Փաշինյանի իշխանության քայլերում, վերջնարդյունքում միևնույն է՝ ավելի հեշտ է դավադրություն գտնել։

Գագիկ Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular