ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջադեպ «Պոբեդա»-ի առաջին թռիչքի ժամանակ.16 մարդու թույլ չեն տվել ինքնաթիռ բարձրանալ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

News.am-ը գրում է.

Ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Գյումրիից Մոսկվա առաջին չվերթն է իրականացրել։ Ժամը 14։00-ին A 737 օդանավը օդ է բարձրացրել 173 ուղեւորով։ Նրանք տոմսերը ձեռք էին բերել 990 ռուսական ռուբլիով (մոտ 16 դոլար)։

NEWS.am-ի թղթակիցը Գյումրիից հաղորդում է, որ առաջին չվերթին ներկա է եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւ «Պոբեդա» ընկերության տնօրեն Անդրեյ Կալմիկովը։

Առաջին չվերթի ժամանակ միջադեպ է գրանցվել։ Վանաձորից 16 ուղեւոր Գյումրիի է հասել ուշացած, նրանց թույլ չեն տվել ինքնաթիռ բարձրանալ։ NEWS.am–ի հետ զրույցում նրանք ասացին, որ ուշացել են ճանապարհի փակ լինելու պատճառով․ «Մարդ ենք կանչել, մեր գրպանից 10 հազար դրամ են տվել, որ ձյունը մաքրեն, գանք հասնեք ժամանակին։ Բայց որքան էլ համոզեցինք, թույլ չտվեցին ինքնաթիռ բարձրանալ»։

Նույնիսկ ՍամվելԲալասանյանի միջամտությունը չի օգնել, նա անձամբ զանգահարել եւ խնդրել է Կալմիկովին, որ ընդառաջի վանաձորցիներին, սակայն տնօրենը մերժել է»։

Թռիչքից մոտ 2,5 ժամ հետո ինքնաթիռը վայրէջք կկատարի «Վնուկովո» օդանավակայանում։ Հաջորդ թռիքչը երեք օրից է։ Ավիաընկերությունից հայտնեցին, որ հաջորդ թռիչքի գրեթե բոլոր տոմսերն արդեն սպառված են։

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular