ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետությունը պետք է ձեռքը խփի սեղանին ու պետական շահն առաջ տանի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրեթե ամեն օր սահմանային լարվածության ենք ականատես լինում, այսօր էլ Սև լճի հատվածում են կրակել հայկական դիրքերի ուղղությամբ: Ստացվում է, որ թե՛ ռուսական, թե՛ հայկական կողմից արվող հայտարարությունները որևէ ազդեցություն չեն ունենում, և Ադրբեջանը շարունակում է սադրանքները: Այս թեմայով զրուցել ենք ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ։  Հարցին, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը, ռազմական փորձագետը պատասխանել է․ «Ադրբեջանը նման է որսկան շան, որն անընդհատ հետապնդում է իր որսին: Որոշ խաղաղասերներ, որոնք մտածում են, թե թուրքին զիջելով կհասնեն խաղաղության, արդյունքում քաղում են նման քաղաքականության պտուղները, իսկ գործող իշխանությունները, շահարկելով մարդկանց խաղաղության ձգտման մղումը, բնականաբար, պահում են իրենց դիրքերը»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է թշնամին գնա լայնամասշտաբ գործողությունների Մհեր Հակոբյանը պատասխանել է․ «Մենք մայիսի 12-ից առաջ կմտածեի՞նք, որ նրանք մտնելու են Գեղարքունիք ու Սյունիք: Վաղն էլ Սևանա լճի արևելյան ափը կգրավեն: Մենք ի՞նչ պետք է անենք, պետք է կանգնենք, ասենք՝ դե, գիտե՞ք ինչ, Սևանա լճի արևելյան ափը մենք այդքան էլ չէինք օգտագործում, ոչինչ, արևմտյան ափին կհանգստանանք: Ընդհանրապես, կենցաղում էլ է այդպես. տղամարդկանց միջև հարաբերություններում եթե մեկը քեզ կոպիտ խոսք է ասում, դու նույն կերպ ես պատասխանում, դա ավելի փոքր դժբախտություն կարող է բերել, քան կուլ տալը: Որովհետև եթե կուլ ես տալիս, կոպիտ խոսքը վերածվում է հայհոյանքի, հայհոյանքը՝ ծեծի, ու դրանից հետո ավելի ուժեղ կոնֆլիկտ է լինում: Իսկ եթե կոպտությանը կոպտությամբ ես պատասխանում, որպես կանոն՝ կոնֆլիկտը չի զարգանում: Այսինքն՝ փոքր պատերազմից խուսափողը, արժանապատվության ոտնահարումը հանդուժողը ստանում է և՛ անարժանապատիվ վիճակ, և՛ պատերազմ: Երբ ես նման բան եմ ասում, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ասում են՝ դե գնա՛ սահման, կռվի՛ր, քո տղեն սահմանին չի: Այո՛, իմ տղան էնտեղ չի, ես էլ էնտեղ չեմ, բայց ի՞նչ եք առաջարկում, փակվենք մեր տներում, թուրքը կհասնի Երրորդ մաս, ես կասեմ՝ ես Ավան-Առինջում եմ, ոչինչ: Հետո թուրքը կհասնի Ավան-Առինջ, ես կտեղափոխվեմ Աբովյան ու էլի կասեմ՝ ոչինչ: Դրա համար պետությունը պետք է ձեռքը խփի սեղանին և պետական շահն առաջ տանի»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular