ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայերն ու ադրբեջանցիներն իրար հետ ընկերություն են անում,բայց Հայաստանում, ցավոք սրտի, թաքցնում են այդ փաստը»․ Վահան Մարտիրոսյան. Բացառիկ տեսանյութ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական այսպես կոչված« Հայ-ադրբեջանական խաղաղարարական հարթակին» հերթական հայն է միացել, գրում է ադրբեջանական քարոզչական լրատվամիջոց Haqqin.az-ը:

Վահե Ավետյանին, Վահան Մարտիրոսյանին ու Սյուզաննա Ջաղինյանին այժմ միացել է Ստեփանակերտում ապրող ոմն ակտիվիստ, գրող 19-ամյա Լուսինե Ներսիսյանը:

Ադրբեջանական կայքի հատուկ թղթակից համարվող Վահան Մարտիրոսյանի հարցին, թե ինչ վիճակ է այժմ Արցախում, Լուսինեն պատասխանել է.

«Ցավոք, ոչ մի լավ բան ասել չեմ կարող: Ղարաբաղում տոտալ աղքատություն է, բացի այդ, մարդիկ ապրում են մշտական վախի ու ահաբեկչության մթնոլորտում: Թոշակներն ու աշխատավարձերն ահավոր ցածր են և ոչ մի կերպ չեն կարող ապահովել բնակչության՝ թեկուզև ամենատարրական կարիքները: Հասարակ ժողովուրդն իսկապես խղճուկ գոյություն է պահպանում, իսկ գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ ժողովրդին վախի մեջ պահի»: 

Անդրադառնալով իր ստեղծագործությունների մասին հարցին, Լուսինեն պատասխանել է.

«Գրում եմ մանկուց, իմ պոեզիան ամեն ինչի մասին է: Կան հայրենասիրության մասին բանաստեղծություններ, որոնք ծնվել են այն անարդարությունից, որին բախվում ենք ես և ղարաբաղցիներն ամեն օր: Հայաստանում ու Ղարաբաղում ստեղծագործ մարդու համար ոչ մի հեռանկար չկա: Բացարձակապես: ԼՂ-ում արվեստն իջեցվել է ամենացածր մակարդակի վրա: Ղարաբաղում անգամ ժողովրդական համույթ չկա: Ամեն ինչ բարձիթողի է: Այստեղ, ինչպես և Հայաստանում, արվեստն իշխանություններին պետք չէ»:


Այնուհետև Վահանը հարց է տվել.

«Ինչ կասեք այսպես կոչված ժամանակակից հայկական գրականության մասին, ասում են, թե այն հիմա դարձել է տարրական պոռնոգրաֆիա: Հենց այն գրողներն են աջակցություն ստանում Մշակույթի նախարարության ու Գրողների միության կողմից, ովքեր պոռնոգրաֆիա են գրում»:

Զրուցակիցը պատասխանել է. «Լիովին համամիտ եմ, Հայաստանում և Ղարաբաղում այդպիսի «գրականությունը», ցավոք, մեծ պահանջարկ ունի ու միանշանակ տանում է դեգրադացիայի»: 

Պատերազմի մասին հարցին էլ պատասխանել է. «Ես կտրականապես դեմ եմ պատերազմին, ինչպիսին էլ որ այն լինի: Իսկ ղարաբաղյան պատերազմը փաստացիորեն Հայաստանին դրդել է ուրիշի հողերի օկուպացիային ու դադարեցրել բոլոր ոլորտների զարգացումը:

Տուժում են բոլորն, իսկ ամենաշատը՝ ժողովուրդը, որ հոգնել է պատերազմից: Ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ իշխանություններն իրենց ժողովրդին ուղարկում են կոտորածի՝ թնդանոթի միս դարձնելով»:

Լուսինե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջն այժմ ենթարկվում է հայ օգտատերերի զայրույթի ու վիրավորական խոսքերի տարափին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular