ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ այդ միջանցքը չլինի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստը, որի ավարտին ընդունված հայտարարության մեջ առանձին անդրադարձ կա նաև Հայաստանին։ Թուրքական «Anadolu» պետական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԱԽ-ի հայտարարության մեջ նշվել է հետևյալը. «Հայաստանը պետք է հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից ու գործողություններից և պետք է գնահատի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հնարավորությունը, որն ի հայտ է եկել երկար ժամանակ անց»։

Բացի դրանից՝ Հայաստանի ղեկավարությանը կոչ է արվել «զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ՝ հավատարիմ մնալով վերցրած պարտավորություններին»։

Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։ Անդրադառնալով այդ հայտարարությանը՝ թուրքագետը ասել է․ «Այս հայտարարությունն արվել է իբրև այն սպառնալիքների և ճնշման քաղաքականության շարունակություն, որը 44-օրյա պատերազմից հետո որդեգրել են Ադրբեջանը և Թուրքիան: Ըստ էության, այդ ճնշումները Հայաստանի վրա գնալով կուժեղանան, և դրանք արվում են ոչ միայն հռետորաբանության մակարդակով, այլ տեսնում ենք՝ Թուրքիայի կողմից անընդհատ զորավարժություններ են արվում Հայաստանի հետ սահմանի հարևանությամբ, ադրբեջանական ստորաբաժանումներն են մտնում Հայաստանի տարածք և դուրս չեն գալիս, ադրբեջանցիներն անընդհատ պրովոկացիաներ են իրականացնում, և այլն: Այսինքն՝ այդ ամբողջը պետք է դիտարկել այդ ճնշումների քաղաքականության շրջանակներում»։

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական օրակարգերից չիջնող «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկումներին՝ թուրքագետը շեշտեց. «Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ այդ միջանցքը չստեղծվի, պետք է դրան հակազդել բոլոր միջոցներով, և պետք է պայքարել՝ բացի Ռուսաստանից դրանում ներգրավելով նաև մեր այլ դաշնակիցներին, որոնք հասկանում են, որ այդ միջանցքը փոխելու է աշխարհաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում: Այն պանթուրքիստական ծրագրի մաս է կազմում և ռազմական նշանակություն ունի Թուրքիայի համար»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular