ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորբաչովը արտահայտվել է Ղարաբաղի հակամարտության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

news.ru-ն գրում է, որ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը շոշոփել է ղարաբաղյան հակամարտության հարցը իր հեղինակած «Հասկանալ վերակառուցումը, պաշտպանել նոր մտածողությունը» հոդվածում, որը հրապարակվել է «Ռուսաստանը գլոբալ հարցերում» ամսագրում:

Քաղաքական գործիչը կարծիք է հայտնել, որ ազգամիջյան հակամարտությունների լուծման համար անհրաժեշտ է մտածված և հավասարակշռված մոտեցումներ փնտրել:

«Ղարաբաղյան հակամարտության արմատները հին են, այն պարզ լուծում չուներ այն ժամանակ և չունի այժմ, չնայած որոշները փորձում էին ինձ համոզել, որ դրան կարելի էր հասնել սահմանների վերագծման միջոցով: Բայց երկրի ղեկավարությունը միակարծիք էր. դա անընդունելի է», - հոդվածում գրում է Գորբաչովը:

Քաղաքական գործիչը կարծիք է հայտնել, որ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ համաձայնության գալը «հայերի և ադրբեջանցիների խնդիրն է, և դաշնակցային կենտրոնի դերն է օգնել նրանց կարգավորել իրավիճակը, մասնավորապես՝ տնտեսական խնդիրները լուծելով»: Նա վստահ է, որ դա ճիշտ գիծ էր: Գորբաչովը շեշտել է, որ կարողացել էր մշակել միասնական ժողովրդավարական մոտեցում ազգամիջյան վեճերի նկատմամբ, որի էությունն այն էր, որ ազգային խնդիրները կարող են իսկապես լուծվել միայն քաղաքական և տնտեսական բարեփոխումների ընդհանուր համատեքստում: Ինչպես նշել է նա, 1987 թվականին գրեթե ոչ ոք չի բարձրացրել Միությունից դուրս գալու հարցը, սակայն շատ արագ անջատողական միտումները սկսել են առավելություն ստանալ ազգային շարժումներում:

«Հասկանալ վերակառուցումը, պաշտպանել նոր մտածողությունը» հոդվածը Գորբաչովի  իշխանության վեց տարիների ընթացքում նրա վարած քաղաքականության մտորումների մասին է: Շատ առումներով, հոդվածը վերակառուցման և նոր մտածողության քննադատական ​​վերլուծություն է  ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ բարդ պայքարի փուլում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular