ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համագործակցության կոչեր անող իշխանությունը շարունակում է հետապնդել ընդդիմադիրներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սովորական երեսպաշտ է։ Մի կողմից ընդդիմությանը կոչ է անում կառուցողական համագործակցություն ծավալել, մյուս կողմից շարունակում է հետապնդել քաղաքական հակառակորդներին։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը երեկ Աժ ամբիոնից արձանագրեց, որ առաջին անգամ Հայաստանում ձևավորվում է խորհրդարան, որի 16 պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Բացի «Հայաստան» խմբակցության 2 պատգամավորներից, որոնք կալանքի տակ են գտնվում, խմբակցության 14 անդամների նկատմամբ անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց է կիրառվել։

Ըստ Ղազինյանի՝ առնվազն 14 ընդդիմադիր պատգամավորներ իրենց պատգամավորական լիազորությունների իրականացման ընթացքում պետք է դիմեն Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով թույլ տալ նրանց դուրս գալ երկրի սահմաններից: Ընդ որում, իշխանությունները շատ դեպքերում որևէ քննչական գործողություն չեն իրականացնում, փոխարենը քրեական այդ գործերը որպես մահակ են պահում՝ խնդիրներ ստեղծելով ընդդիմադիրների համար։ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն այդ իմաստով ամենատուժածն է։ Կուսակցության անդամ երկու պատգամավորներ՝ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը կալանքի տակ են։ Կալանավորված են նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել է, թե նախօրեին փոփոխություն է եղել մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով առաջադրված մեղադրանքից հանվել է մեկ հոդված։ Մասնավորապես, Առուշանյանի դեմ հարուցված քրգործից հանվել է ընտրական հանձնաժողովների աշխատանքի խոչընդոտման մեղադրանքը։ Վստահ ենք, քաղաքական բանտարկյալների դեմ մեղադրանքները փլվելու են դատարանում, կամ նախաքննական մարմինները ստիպված են լինելու փոփոխել կեղծ մեղադրանքները։ Բայց մինչ այդ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Սյունիքում ազդեցություն և հեղինակություն ունեցող անձանց կալանքի տակ պահելով նախ խափանում է պետական մարմինների աշխատանքը, նաև սաստկացնում է Սյունիքում տարածվող տեղեկությունները՝ Ադրբեջանին միջանցք տրամադրելու վերաբերյալ։

Սամվել Ղազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular