ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական ճգնաժամը շարունակվում է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երկրում առկա տնտեսական իրավիճակի մասին զրուցել ենք տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։ Անդրադառնալով այսօրվա գնաճին տնտեսագետը ասել է․ «Գնաճը բերում է մարդկանց իրական եկամուտների նվազման, և հետևաբար՝ անմիջականորեն առաջացնում է աղքատություն ծնող հետևանք: Իսկ գնաճը բավականին բարձր տեմպ ունի. հունվար-հունիսը՝ նախորդ տարվա համեմատ, սպառողական գների միջինացված ինդեքսը 5.7 տոկոս է կազմել, և այդ ժամանակահատվածում չեն բարձրացել անապահովության նպաստների, կենսաթոշակի չափերը, չի բարձրացել նվազագույն աշխատավարձը, իսկ միջին աշխատավարձը բարձրացել է ընդամենը 5.4 տոկոսով՝ ավելի պակաս, քան միջին գնաճն է»։

Պատգամավորը կարևորեց հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը՝ արձանագրելով, որ սննդամթերքի գները միջինում աճել են 8.5 տոկոսով, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները՝ կրկնակի բարձր միջին տեմպով:

«Շաքարավազը, միսը, ձեթը, հացամթերքը և այլն կրկնակի ավել են թանկացել: Կարճ ասած՝ այն մարդիկ, որոնք աղքատ էին առանց այն էլ և չէին կարողանում իրենց օրվա ապրուստը հոգալ, էլ ավելի վատ վիճակում են հայտնվել, որովհետև գները բարձրացել են, իսկ իրենց կայուն եկամուտները չեն աճել: Սա բերում է նրան, որ աղքատության գծի վրա կանգնած մարդիկ դառնում են աղքատ, աղքատները՝ ծայրահեղ աղքատ, և դա շարունակվում է 2020 թվականից: Ու եթե նախկինում այն պատճառաբանվում էր համավարակով, պատերազմով և այլն, տարեսկզբից համավարակով պայմանավորված տնտեսական սահմանափակումները չկան, բայց ճգնաժամը շարունակվում է: Վերջինս նաև երևում է տնտեսական ակտիվության ցուցանիշը դիտարկելիս. ընդհանուր առմամբ ՏԱՑ-ի 5 տոկոս աճը նորից զիջում է միջին գնաճին: Այսինքն՝ իրականում շրջանառությունը նույնիսկ նախորդ տարվա համեմատ դեռ չի վերականգնվել»,- ասաց տնտեսագետը:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular