ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սթիվեն Քինգը կորոնավիրուսային համավարակի մասին գիրք կգրի

ՄՇԱԿՈՒՅԹ

Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը մտադիր է նոր վեպ գրել կորոնավիրուսային համավարակի մասին: Այս մասին նա հայտարարել է The View with Whoopi Goldberg-ի եթերում:

«Ես ուզում եմ գիրք գրել հենց կորոնավիրուսի մասին: Դժվար կլինի», - ասել է Քինգը:

Ըստ «սարսափի թագավորի», համավարակն արդեն ազդել է իր նոր՝  «Բիլի Սամերս» գրքի բովանդակության վրա, որը հրատարակվել է այս շաբաթ: 

Ըստ սյուժեի՝ հերոսները մեկնել են նավարկության, բայց 2020-ի իրական կյանքում նրանք չէին կարողանա դա անել համավարակի ֆոնին ներդրված սահմանափակումների պատճառով, ուստի աշխատանքում իրադարձությունները զարգանում են 2019 թվականին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular