ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում բավական լուրջ անհանգստություններ կան` պատերազմի վերսկսման հետ կապված

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր։ Այս թեմայով զրուցել ենք իրանագետ Գարիկ Մինասյանի հետ։ Հարցին թե իրանագետն ինչպես է գնահատում վարչապետի այցը Գարիկ Մինասյանն ասել է․

«Փաշինյանի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն շատ լավ է ընդունվել հարևան երկրում։ Նախ` վարչապետը հանդիպել է Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, որի ընթացքում բավականին հետաքրքիր խնդիրներ, հարցեր են քննարկվել։ Իրանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ` երկուստեք տնտեսական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր են քննարկվել` Մեղրիի ազատ տնտեսական գոտու, Հյուսիս-հարավի, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանային խաղաղության, կայունության պահպանման վերաբերյալ հարցեր են քննարկվել։ Իրանի կողմից հնչել է առաջարկ տարածաշրջանային խաղաղության պահպանմանն օժանդակելու առնչությամբ։ Խաղաղության հաստատման վերաբերյալ վերջին հայտարարությունը կարելի է մեկնաբանել այն տեսանկյունից, որ Իրանում բավական լուրջ անհանգստություններ կան` պատերազմի վերսկսման հետ կապված և դրանում վտանգ են տեսնում։ Այդ պատճառով կողմ են տարածաշրջանային խաղաղությանը։ Նաև բավական դրական կարելի է գնահատել կողմերի պատրաստակամությունը տնտեսական հարաբերությունների զարգացման, նաև՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու վերջապես գործարկման հետ կապված, ինչը կարող է և՛ տնտեսապես, և՛ աշխարհաքաղաքական առումով ձեռնտու լինել Հայաստանին։ Տնտեսական առումով սա կարևոր ծրագիր է, քանի որ կարող է ապահովել Իրանի համար ցամաքային մուտք դեպի ԵԱՏՄ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը Իրանի միակ սահմանակից պետությունն է, որը ԵԱՏՄ անդամ է։ Իսկ աշխարհաքաղաքական առումով, եթե գործարկվի Հյուսիս-հարավ ճանապարհը Սյունիքում, և Իրանի համար ստեղծվի հյուսիսում տարանցման հավելյալ ուղի, որը այլընտրանք կլինի թուրքական պետություններին, ապա սա կարող է նշանակալիորեն բարձրացնել Սյունիքի կարևորությունը թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ նաև Իրանի համար։ Եթե խոսենք ընդհանուր Հայաստանի վարչապետի այցելության արձագանքների մասին, ապա պաշտոնական հաղորդագրություններում ու պետական լրատվամիջոցներում վարչապետի այցը բավականին դրական գնահատվեց»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular