ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծնողները զմռսել են իրենց տղային 30 տարով

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Ամուսնական զույգեր Վատաու և Սյաու Խուն Դոնգը, որոնք բնակվում են Չինաստանի Ֆուցզյան նահանգում, իրենց տղայի համար այգում կառուցել են հատուկ քարե վանդակ և նրան այնտեղ պահել 30 տարի:Այդ ճանապարհով նրանք ուզում էին հասարակությունից պաշտպանել  հոգեկան ոչ առողջ վիճակում գտնվող իրենց որդուն,որպեսզի նա ոչ մեկի չվնասեր, այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
 
«Հոգատար» ծնողներն իրենց 16-ամյա որդու համար կառուցել են քարե բերդ, երբ վերջինիս մոտ նկատել են հոգեկան շեղվածության նշաններ:Նրանք երկար ժամանակ փորձել են որդուն բուժել, սակայն ապարդյուն: Իսկ երբ ամուսնական զույգը սպառել է ընտանեկան բյուջեն, որոշել են տղայի վերջնական մեկուսացնել:
 
Այժմ Վատաու և Սյաու Խուն Դոնգ ամուսնական զույգը գրեթե 70 տարեկան է, նրանց որդին՝ 46 տարեկան:Ընդ որում ծնողները անտարբեր չեն որդու ճակատագրով. նրանք խոստովանել են, որ շատ են անհանգստանում, թե ինչ կլինի իրենց զավակի հետ, երբ մահանան:
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular