ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու Բաբկեն Թունյանը հայտնվեց լուսանցքում. «Ժողովուրդ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներսում այս օրերին քննարկվում է այն հարցը, որ իշխանական խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնվել է լուսանցքում: Բանն այն է, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը պետք է ղեկավարեր Թունյանը, բայց ընդդիմությունն այն վերցրել է իր ձեռքը: Մեր աղբյուրները նշում են, որ ներքին պայմանավորվածություն է եղել, որ եթե Թունյանի հանձնաժողովը «վերցնեն», ապա վերջինս կղեկավարի ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, սակայն օգոստոսի 6-ին ԱԺ ՔՊ խմբակցությունը անակնկալ նիստ է արել ու կրկին որոշել են հանձնաժողովի նախագահ ընտրել, որտեղ առաջադրվել է նաեւ Բաբկեն Թունյանը, բայց ընտրել են Սիսակ Գաբրիելյանին:

Խմբակցության մեր աղբյուրները նշում են, որ այդ ամենի ստվերային կազմակերպիչը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է եղել, որը իր ՀԿ սեկտորի նախկին ներկայացուցիչներին հորդորում է ընտրել Սիսակ Գաբրիելյանին, ինչի հետեւանքով Թունյանը հայտնվել է լուսանցքում: Ու հիմա խմբակցության ներսում քննարկում են, որ Թունյանն արժանի չէ, որ շարքային պատգամավորի կարգավիճակում մնա, ու ելքեր են փնտրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցը հասցնելու ու լուծում տալու համար:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular