ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրասնոդարում պայթյուն է որոտացել բնակելի շենքում. կա 1 զոհ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կրասնոդարի բնակելի շենքերից մեկում կենցաղային գազ է պայթել, այնուհետ հրդեհ է բռնկվել: Միջադեպը տեղի է ունեցել Պաշկովսկու միկրոշրջանում չորեքշաբթի՝ օգոստոսի 11 -ի գիշերը, գրում է svpressa.ru-ն:

«Օրջոնիկիձե փողոցի չորս հարկանի շենքի բնակարանում տեղի ունեցած ողբերգությունը խլել է մեկ մարդու կյանք: Եվս երկուսը վիրավորվել են, նրանք տեղափոխվել են առաջին տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցի այրվածքների կենտրոն», - իր Telegram ալիքում ասել է քաղաքապետ Եվգենի Պերվիշովը:

Ընդհանուր առմամբ, շենքում ապրում էր 53 մարդ, այդ թվում՝ տասը երեխա: Այժմ նրանք գտնվում են հյուրանոցում, որտեղ ժամանակավոր կացարան է կազմակերպվել: 

Պերվիշովը հավելել է, որ արտակարգ իրավիճակի նախնական վարկածը կենցաղային գազի պայթյուն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular