Հրապարակվել է ահաբեկչություններ ծրագրած անձանց ձերբակալման տեսագրությունը
ԻՐԱՎՈՒՆՔՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է Մոսկվայի տարածքում ահաբեկչություններ ծրագրած դիվերսիոն-ահաբեկչական խմբի չորս անդամների ձերբակալության տեսագրությունը: Հատուկ գործողության տեսագրությունը հրապարակվել է Lenta.ru կայքում:
ԱԴԾ-ի ունեցած տվյալների համաձայն՝ գրոհայիններն ահաբեկչական հարձակումները նախապատրաստում էին ԻՊ-ի՝ Թուրքիայում գտնվող ղեկավարներից մեկի ուղիղ հրահանգով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, Մոսկվայում ձերբակալվել է ահաբեկչական խմբի 4 անդամ, որոնց տների խուզարկության ժամանակ առգրավվել են կիրառման համար արդեն պատրաստ ինքնաշեն պայթուցիկ նյութեր, զենք, ինչպես նաև մեծ հզորությամբ պայթուցիկ նյութի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ:
Ծառայության տարածած հայտարարությունում նշվում է, որ դիվերսիոն-ահաբեկչական խմբի անդամները Տաջիկստանի և Մոլդովայի քաղաքացիներ են։