ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարյուրավոր աֆղան ուժայիններ են հանձնվել թալիբներին. AFP

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աֆղանստանի անվտանգության ուժերի հարյուրավոր աշխատակիցներ են հանձնվել «Թալիբան» շարժման զինյալներին: Այդ մասին օգոստոսի 11-ին հաղորդել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով տեղի մի պետական պաշտոնյայի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր առավոտյան հարյուրավոր զինվորներ, ոստիկաններ և դիմադրության ուժերի անդամներ, որոնք գտնվում էին օդանավակայանում (Քունդուզի նահանգ), հանձնվել են թալիբներին իրենց ամբողջ հանդերձանքով»,- AFP-ին պատմել է նահանգի խորհրդի անդամը:

Ինչպես օգոստոսի 11-ին հայտնել է Աֆղանստանի Փաժվոք գործակալությունը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաների, թալիբները վերահսկում են երկրի ինը հյուսիսային նահանգներից յոթի կենտրոնները: Կառավարական ուժերի մոտ են մնացել Մազարի Շարիֆը և Մեյմենեն՝ համապատասխանաբար Բալխի և Ֆարյաբի նահանգների կենտրոնները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular