Դոլարի փոխարժեքն աճել է, իսկ եվրոն շարունակում է էժանանալ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 11-ին, կազմել է 491.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.43 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 575.09 դրամ (նվազել է 0.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 678.36 դրամ (նվազել է 1.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.63 դրամ (նվազել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 376.06 դրամ, ոսկի՝ 27,429.39 դրամ, պլատին՝ 15,443.18 դրամ: